▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ դասագրքերի հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն. Վ. Բոստանջյան

Ա1+-ը գրում է․ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ 
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ոլորտին հատկացված սուղ գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն. «Մենք պետք է հնարավորություն տանք եղած դպրոցներին, որ թերծանրաբեռնված ու գերծանրաբեռնված դպրոցները բալանսավորվեն։ Կրթությունը պետք է շարունակվի նաեւ ժամը 13:15-ից հետո։ Մենք այսօր ոտնահարում ենք այն ուսուցչի իրավունքները, որը նույն գրաֆիկով ու ծրագրով աշխատում է մի քանի դպրոցում, սակայն ստանում տարբեր աշխատավարձ` պայմանավորված տվյալ դպրոցի աշակերտների թվով»:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն իր հերթին նկատեց, որ մեր երկրում ամենացավոտ խնդիրը կրթությունն է. «Դրա համար կոչ եմ անում պատգամավորներին` ավելի սարսափելի հարցեր տալ»: Նրա նկատառումը վերաբերում էր դասագրքերին. «Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն։ Ուր կորան սովետական այն դասագրքերը, որոնցով շատ նորմալ սովորում էինք»: «ՌԴ- ում էլ են դրանք կորել։ Նոր չափորոշիչներ են առաջ եկել»,- նկատեց նախարարը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more