▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոնվող 2-ամյա Տիգրանի մասին տեղեկություն իմանալու համար ուսումնասիրում ենք տիեզերական լուսանկարներ»․ Մխիթար Հայրապետյան

«Դեռևս նախորդ շաբաթ ես ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու, թե արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալ՝ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրանի առեղծվածային անհետացմանը։ Նա նշել է, որ վերջին 7- 8 օրերի ընթացքում միջազգային առաջատար 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են ունեցել, սակայն տեղանքի վերջին լուսանկարները, որ մինչ այս պահը որևէ ընկերությունից հայտնել են, ապրիլի 26-ին են թվագրվում։ «Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է Հայրապետյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more