▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոնք են եղել ամենադիտվող հայկական հեռուստաալիքներն ու հաղորդումները հունիս ամսին. հեռուստավարկանիշ

 

Ամփոփելով հունիս ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ադմոսֆեր Արմենիայի» տրամարդրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես 2016 թվականի հունիս ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Հայաստանի առաջինը»՝ 13.39% ռեյտինգով: Երկրորդ տեղում «Արմենիա»-ն է, երրորդում՝ Շանթը:
Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը հունիս ամսին եղել է «Ժամը» լրատվականը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «Շանթի» «Հորիզոնն է»՝ 14.43 տոկոս ռեյտինգով: Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «ԱTV»-ի «Այսօրն» է:
Հեռուստասերիալների աշխարհում հունիս ամսին առաջատարը եղել է «Արմենիան»։ «Արմենիայով» հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալը առաջին հորիզոնականում է:
Հունիս ամսվա ամենադիտվող սիթքոմները եղել են «Ֆուլ հաուսը» ու Շանթով հեռարձակվող «Խոպանի տեսությունը»:

Աղբյուրը՝ԲլոգՆյուզ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more