▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք են այս սեզոնի թրենդները

Շարունակելով ներկայացնել ամռան թրենդները՝  զրուցել ենք ոճաբան Վահան Խաչատրյանի հետ։ Վերջինս չառանձնացրեց ամռան նորաձև գույները՝ նշելով, որ նորաձևությունն այնքան տարբերակներ է առաջարկում, որ դժվար է գտնել գույն, որը չլինի այս կամ այն դիզայների մոտ։ Ոճաբանը թրենդներն առանձնացնելիս նկատեց, որ ամռանը հագնվելիս պետք է առաջին հերթին հաշվի առնել տապն ու եղանակին համապատասխան հագնվել։

Ամռանը շատ ակտուալ են բնական կտորները, բամբակյա հագուստները, որոնք այս շոգին հարմար են։ Պետք է հագնել ոչ թե այն, ինչ թրենդային է, այլ այն, ինչ թելադրում են եղանակային պայմանները։

Ծաղկային կտորները ամռանը շարունակում են նորաձև մնալ։

Սպիտակ գույնը ևս ամառային է և շատ ակտուալ։ Սպիտակ ժանյակը, բամբակյա կտորները շատ նորաձև են։

Հաշվի առնելով շոգը՝ կարելի է հագնել այնպիսի հագուստներ, որոնք հնարավորինս թույլ են։ Անգամ եթե կիպ շորերը թրենդային են, պետք է հասկանալ, որ դրանք հնարավոր չէ կրել ամռան այս շոգին։

Երկար շորիկները միշտ ակտուալ են ամռանը։

Կտորե կարճ շորտերը ևս նորաձև են, սակայն չպետք է շփոթել և քաղաքում հագնել ծովափնյա շորտեր։

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more