▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է տեղում դոփելու պատճառը

Ապշելու բան է, կարդում ես ֆեյսբուքն ու հաճախ հանդիպում կրթված, գրագետ մարդկանց, հատկապես երիտասարդության համարձակ մտքերի, լուրջ դատողությունների: Երբ ուշադիր հետևում ես նրանց միջև ընթացող քննարկումներին, անմիջապես զգացվում է ջղային, լարված մթնոլորտը, որի պատճառը, իհարկե այն տխուր իրավիճակն է, որ տիրում է երկրում, որտեղ այդ նույն՝ կրթված, գրագետ մարդը չի կարողանում ապրել, ընտանիք պահել, երեխաներ մեծացնել:

 Ինձ թվում է այս կարգի մարդկանց ներքուստ «ուտում» է այն միտքը, թե ինչու՞ պետք է այսքան բան իմանալով հանդերձ, իրենք հայտնվեին նման դժոխային պայմաններում, ումի՞ց էին իրենք պակաս, այս ի՞նչ անեծքեր իրենց գլխին, ո՞ր մեղքերի համար էր սա: Նրանք պարզապես չեն կարողանում տանել, որ իրենք խափված են դուրս եկել, որ մի խումբ կարիերիստ, արկածախնդիր սրիկաներ կարողացան խորտակել իրեն երազները, որ ստորաբար «քցեցին» իրենց:

Դրա համար էլ ամեն ինչի մասին խոսում են, տալիս առնում, նախնադարից սկսում, գալիս մեր օրերն հասնում, սակայն երբե՛ք չեն «դիպչում» այս թեմային: Երբեք չեն անդրադառնում, որ մի խումբ դավաճաններ ծախել են իրենց անկախությունը՝ իրենց և իրենց երեխաների հետ միասին: Բնականաբար, նրանց տանջում է այն հարցը, թե այդ ինչպե՞ս կարող էին իրենք այդքան բան իմանալով, երեխայի պես խափվել: Պարզապես, նրանք այդքան բան իմանալով, չգիտեին մի «հասարակ» բան, որ իրենց դիմաց այդ մի խումբ արկածախնդիր տղաները չէին կանգնած, նրանք սոսկ կատարող գործիքներն էին, այդ նենգ խաղի ետևում կանգնած էր բռնապետության ողջ մեքենան, որ «վերակառուցման» անվան տակ, արնախում հրեշն ընդամենը Կ Ե Ր Պ Ա Ր Ա Ն Ա Փ Ո Խ Վ ՈՒ Մ   Է Ր...

 Ահա, թե ինչը պետք է ուսումնասիրեն, պատմության դարավոր խորխորատները պեղող, պրպտող մեր գիտակները, ջրի երես հանեն ընդամենը վերջին 25-30 տավա մեր պատմությունը: Բացահայտեն  դավաճանական ծրագրերը, դրանց մշակողներին ու կատարողներին, քանզի առանց դա անելու, իրենք շարունակ դոփելու են տեղում, իսկ իրենց խելքն ու գիտելիքը շարունակելու է պատճառ լինել ինքնահոշոտման, հասցնելով  ի վերջո լուրջ բարդույթների...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more