Business Insider-ը ներկայացնում է Յուտայի համալսարանի սոցիոլոգ Նիկոլաս Վոլֆինգերի տեսակետը, թե երբ պետք է զույգն ամուսնանա, որպեսզի հետո ամուսնալուծվելու հավանականությունը քիչ լինի:
Վոլֆինգերի հետազոտության համաձայն՝ 28-32 տարեկանում ամուսնացող զույգերը ամուսնալուծվելու նվազագույն վտանգի առաջ են կանգնած: Ըստ նրա կատարած վերլուծությունների 30-ից հետո սպասելն ու ամուսնությունը հետաձգելը կարող է բերել հետագա ամուսնալուծության: Դե իսկ 32 տարեկանից հետո ամուսնության դեպքում ամուսնալուծության հավանականությունն ամեն տարի ավելանում է 5 տոկոսով:
Վոլֆինգերն այնուամենայնիվ խոստովանում է, որ բարդ է հստակ որոշել` ինչու է հենց այդպես պատահում, նա դա բացատրում է պարզ բանաձևով, որն անվանում է «ընտրության ազդեցություն»: