shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով Ամերիկայի Միացյալ Նահանգներից Երևան ժամանեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող, օրենքով գող Պզոյի` Արմեն Ղազարյանի 7-ամյա տղան:
Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային դիմավորելու էին եկել նրա հարազատները, բարեկամները:
Ֆոտոլրագրողի հարցին, թե` ինչու հայրիկն իր հետ չի, երեխան պատասխանեց. «Ես եկել եմ, պապան էլ ա գալու»:
Լուսանկարը`Գագիկ Շամշյանի
Նյութը` սկզբնաղբյուր կայքում