▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Պզոյի լուսանկարը` ընտանիքի անդամների հետ

Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) սպանությունից հետո «օրենքով գող» Պզոյի (Արմեն Ղազարյան) անունը հայկական լրատվամիջոցներում կրկին հաճախ էր շրջանառվում: Ըստ տեղեկությունների` Պզոն Երրորդմասցի Լյովիկի  հոր հորեղբոր որդին է, ավելին` նշվում էր, թե  վերջինիս սպանության վրեժը լուծելու համար պետք է ԱՄՆ-ից ժամաներ Հայաստան:

ԱՄՆ-ում բնակվող Արմեն Ղազարյանը, ով անցած տարի մեծ շուքով նշել էր իր ծննդյան տարեդարձը,  բազմազավակ  ընտանիքի  հայր է. օրերս  համացանցում  հայտնվել է  լուսանկարը, որում նա ընտանիքի անդամների հետ է:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը «Պզոյին» 2010-ին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Սկզբում նրան սպառնում էր 64 տարվա ազատազրկում, սակայն հետագայում, երբ նա ընդունել էր մեղքը, մեղադրողը նրա համար շատ ավելի մեղմ պատիժ էր պահանջել:

Արմեն Ղազարյանն այժմ ազատության մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more