▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է. Կարեն Կարապետյանը՝ 2018թ. վարչապետի մասին

Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածուն կոալիցիոն գործընկերոջ հետ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին` արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլի 9-ից հետո լինելու է ՀՀ փոխվարչապետ:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց արդեն իսկ  պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018թ. ՀՀ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, իսկ փոխվարչապետ՝ Կարեն Կարապետյանը:

 Կարեն Կարապետյանի  ամփոփիչ ասուլիսն՝ ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more