▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդու մահվան լուրը հաստատել են զորամասում

Hraparak.am-ը գրում է.

Լուսանկարում  Մերուժան Ստեփանյանի մայրն է, ով այսօր եկել էր «Մուրացանի» զինվորական հոսպիտալ: Որդու մահվան լուրը հաստատել են Թալիշի զորամասում, որտեղ որ ծառայում էր տղան: Մինչ երիտասարդ տղայի ծնողները հոսպիտալի մոտ սպասում էին, որ իրենց ներս թողնեն, զանգահարում էր երիտասարդի նշանածը, ով լուրերի էր սպասում... չգիտեին ինչ պատասխանել: Շփման գծում ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով զոհված Մերուժան Ստեփանյանը պայմանագրային զինծառայող էր:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Հավելենք,որ ղարաբաղյան ուժերը, հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ, մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարեւելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարեւելյան ուղղությամբ՝ 2 տանկ:

Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրապարակել է զոհված զինծառայողների լուսանկարները և անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more