«Փաստինֆո»-ն գրում է. Հայտնի է դարձել ընտանեկան վիճաբանության հերթական դեպքի մասին, որը հանգուցալուծվել է ծեծով:
Այս անգամ ոչ թե ամուսիններն են վիճել միմյանց հետ ,այլ ամուսիններով վիճել ու ծեծի են ենթարկել ամուսնու մորը, վերջինս էլ ստացած վնասվածքներով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ բուժօգնություն ստանալու:
49-ամյա կնոջ մոտ «գանգուղեղային տրավմա» է ախտորոշվել:
Պարզվում է, որ վիճաբանության ժամանակ որդին հրել և գետնին է գցել մորը, իսկ նրա կինը քաշել է սկեսուրի մազերից և ծեծի ենթարկել՝ հարվածելով սկեսուրի գլխին և մարմնի տարբեր մասերին:
Ըստ ամուսինների հայտարարաթյան էլ՝ 49-ամյա կինն է իրենց հարվածել և վնասվածքներ պատճառել: