▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր մասնագիտությունն ունեցող մարդիկ են ունակ ինքնասպանություն գործել

Ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է: Աշխարհում տարին ինքնասպանության 20 միլիոն դեպք է լինում, որից 4 միլիոնն է գրանցվում: Նախորդ տարի գրանցվել է 700 դեպք, որից 168-ն ավարտվել է մահվան ելքով: Գարունն ու ամառը ինքնասպանությունների սեզոն են համարվում.այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Փորձաքննություններից պարզ է դարձել, որ ավտոտրանսպորտային պատահարների մեծ մասը թաքնված ինքնասպանություն է,  կենցաղային թունավորումների մեծ մասը՝ նույնպես: Ամենամեծ ռիսկերը երաժիշտների, բուժքույրերի, ատամնաբույժների, ֆինանսիստների, հոգեբույժների, սեքսուալ ոչ տրադիցիոն կողմնորոշում ունեցողների մոտ է: Ռիսկային խմբում են նաև ոչ լրիվ միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև ինքնամփոփ մարդիկ»,-ասաց սոցիոլոգը:

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով էլ՝ ինքնասպանություն տանող պատճառները շատ են.գումարային կորուստ, պատանեկան տարիքին բնորոշ խոցված սեր և այլն:

«Հատկապես վերջինի դեպքում երիտասարդը որոշ ժամանակ անց ծիծաղում է իր այդ քայլի համար»,-նկատեց հոգեբանը՝ հավելելով.«Իր կյանքում իմաստ տեսնող մարդը ինքնասպանություն չի գործի»: 

Բանախոսները հորդորեցին ուշադիր լինել հարազատների, նրանց  ամեն մի խոսքի հանդեպ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more