«Ձեզ համար ընդունելի՞ է, երբ վարչապետը պատգամավորներին համբալ է ասում»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ հարցրեց լրագրողը: «Ես չեմ կարող մեկնաբանել՝ ով ինչ ասի, ամեն ինչ: Ինձ համար ընդունելի չէ, երբ պատգամավորներին ասում են՝ հայրենիք հանձնող»,- ասաց Հակոբյանը: «Ձեզ համար վիրավորակա՞ն է, որ վարչապետը խորհրդարանի դահլիճում համբալ բառն է օգտագործում»,- շարունակեց մյուս լրագրողը: «Վարչապետը երևի աշխարհի ամենաբաց պաշտոնյաներից է, հնարավորություն ունենալու եք հարցեր ուղղելու՝ ուղղեք, վստահ եմ՝ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ ձեր գնահատականն ենք ուզում, ձեր կարծիքը. ձեզ որ համբալ ասեն, ձեր դուրը կգա՞, Հակոբյանը նշեց. «Ասացի՝ ինձ դուր չի գալիս, երբ ինձ ասում են՝ հայրենիք հանձնող»: |
Դիտեք նաև՝