▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր բուհերն են ավարտել հայ քաղաքական գործիչների և պաշտոնյաների որդիները

Shabat.am-ը գրում է. Սյունիքի Մարզպետ Սուրիկ խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանն ավարտել է Գորիսի համալսարանը, նաև` Սանկտ Պետերբուրգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

ՀՀ 2-րդ նախագահի որդի Լևոն Քոչարյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, ստացել բակալավրի կոչում:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտական և իրավաբանական ֆակուլտետները:

ՀՀ 2-րդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանն ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարան բաժինը։

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանն ավարտել է Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more