«ՀՀ բանակում ծառայելը ոչ թե կխանգարի, այլ դրական ազդեցություն կունենա: Խոսում են Աբաջյանի, Ադամ Սահակյանի մասին, կենաց ասում...Ամեն մեկը պետք է պարտք ու պատիվ համարի բանակում ծառայելը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ զարմանքն արտահայտելով տարկետման վերացմանը դեմ երիտասարդ տղաների, աղջիկների վրա.
«Ես զարմանում եմ մեր երիտասարդ տղաների, աղջիկների վրա: Եթե ունեն անվստահություն՝ կարող են ձևավորել ինչ-որ կոմիտե, հետևեն, թե ո՞ր ուսանողներն են գնում ծառայելու, որո՞նք են ազատվում հիվանդության պատճառով: Խմբում թող աղջիկներ էլ լինեն, ովքեր դիտարկում կանցկացնեն: Եվ, եթե «հիվանդության» պատճառով բանակից ազատվել է տղան, ո՞ր աղջիկն է ամուսնանալու նմանի հետ» ,-նշեց նա: