Լավ սեքսի համար ճիշտ ընտրված անկողնային պարագաները մեծ կարևորություն ունեն: Դրանց սխալ ընտրությունը կարող է փչացնել նույնիսկ ամենաանմոռանալի գիշերը: Ուրեմն, պատրաստվելով ռոմանտիկ ժամադրության, «սիրո վայրին» հատուկ ուշադրություն դարձրեք:
1) Ասեք «ոչ» սինթետիկային: Սինթետիկայից անկողինը «կսպանի» ցանկացած ռոմանտիկ գիշեր: Հենց անկողինը շատ կէլեկտրականանա, մարմնի ու գլխի մազերը բիզ-բիզ կկանգնեն, իսկ փոխադարձ քնքշանքները կվերածվեն միմյանց էլեկտրական հարվածներ հասցնելու:
2) Մետաքսը էքստրիմի սիրահարների համար է: Չնայած, որ ֆիլմերի հերոսները սեքսով զբաղվում են միայն մետաքսե անկողնում, իրականում այդ գործընթացը բավականին էքստրեմալ է: Ամռանը մետաքսե անկողնում հաճելի հով է, բայց ձմռանը՝ սառն է: Բացի այդ, մետաքսե անկողինն անընդհատ սահում է գետնին:
3) Երբ սենյակում օդը շիկացած է քաթանից անկողինը հիանալի տարբերակ է: Այն շատ հարմար է շոգ ամառային օրերին, սակայն մի քիչ չոր է սիրային վայելքների համար:
4) Բամբակը հիանալի տարբերակ է: Բայց հարկավոր է հաշվի առնել, որ այն պետք է բնական լինի: Այդ պատճառով անկողնային պարագաների ձեռք բերման ժամանակ ուշադիր եղեք:
Աբյուրը` Վերջին Բլոգ