▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային թատրոնը բարձիթողի վիճակում է. ստեղծագործական անձնակազմն սպասում է ՀՀ նախագահի արձագանքին

Օպերային թատրոնը 2016 թվականն սկսել է բավականին տխուր, ինչը երևի թե հետևանքն է 2015-ի վերջում Թատրոնում միտումնավոր ստեղծված խժդժությունների, որոնց արդյունքում Թատրոնը զրկվեց իր գոյության համար կենսական նշանակություն ունեցող՝ Գլխավոր դիրիժոր ունենալու հնարավորությունից, ինչի հետևանքով էլ Կարեն Դուրգարյանը լքեց Թատրոնը: Այս պահին Թատրոնից բացակայում է նաև Գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Ըստ տարածված լուրերի նա ունի լուրջ առողջական խնդիրներ և բուժման նպատակով անհապաղ մեկնել է արտերկիր:

2015 թվականի վերջին Թատրոնի ստողծագործական անձնակազմը դիմել է ՀՀ նախագահին՝ Կարեն Դուրգարյանին Թատրոնի գլխավոր դիրիժոր վերանշանակելու խնդրանքով: Նրանք այժմ սպասում են ՀՀ նախագահի արձագանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more