Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան բուռն զրույց վարեցին «Օպերացիա. Հայաստան» առաջին մարզումից առաջ։ Այս մասին գրում է ԱրմՍպորտ.am-ը՝ հղում անելով A Bola-ին։
Աղբյուրը նշում է, որ հավաքի շրջանակում կայացած մարզումային օրը բացակայում էր միայն Ֆրանցիշկու Կոնսեյսաոն։
Ռոբերտո Մարտինեսի ընտրած մյուս 22 խաղացողները պատրաստ են 2026 թ. Աշխարհի առաջնության որակավորման խաղերին։