ԱՄՆ-ի դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել Դեթրոյթի բնակիչ, օնկոլոգ Ֆարիդ Ֆաթային, հաղորդում է CNN-ը:
Պարզվել է, որ վերջինս իր մոտ ստուգված 553 առողջ մարդկանց կեղծ եզրակացություններ է տվել և ուժեղ քիմիոթերապիայի կուրսեր նշանակել՝ լուրջ վնաս հասցնելով այդ մարդկանց առողջությանը:
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ խոստովանական ցուցմունքում նա ասել է.«Ես դրժել եմ Հիպոկրատի երդումն ու կորցրել հիվանդների վստահությունը: Չգիտեմ, թե ինչպես կարող եմ բուժել այս վերքը: Չեմ կարող արտահայտել իմ զգացած ամոթը»:
Դատախազները Ֆաթային անվանել են «երկրի արյունախում հանցագործ»: Նրանից առգրավվել է 17,6 մլն դոլար, որը ստացել էր ապահովագրական ընկերություններից՝ իբրև թե քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժելու համար: