▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտվեք հնարավորությունից, քանի դեռ տիկին Զախարյանը բարի է

 Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության երեկվա  «բազմամարդ»  ինքնահավաքի կամ ընտանեկան հավաքի էստաֆետան այսօր հաջողությամբ կփոխանցվի  «Ոչ»-երին…

Իհարկե, «Ոչ»-երի կողմից մայրաքաղաքի շենքերի պատերը, մայրաքաղաքի փողոցները «Ոչ»-երով աղտոտելուց հետո, և ՀԱԿԿ-ի ՀՀՇ-ական անցյալի կարոտախտով տառապող նախկին պաշտոնյաների, նրանց ազգ ու տակի, ժառանգականների փշրանքների, ՀԺԿ-ի մի քանի անգործ թոշակառուների շնորհիվ գուցե այսօր Թատերական հրապարակում մի քանի հարյուր հոգի ավել լինի անիզախարյանականներից…Գուցե…

Սակայն, իրավիճակը կտրուկ կբարելավվի, եթե «Ոչ»-երը ողջախոհություն հանդես բերեն և լսեն Անի Զախարյանի հորդոր-պահանջ-սպառնալիքները: Անին ասել է, որ այդ ճակատին կմիանա.  «…երբ բացիկ կգա ու էնտեղ գրված կլինի` հարգելի տիկին Զախարյան, գնահատելով ձեր քաղաքական պոտենցիալը, ցանկանում ենք, որ ներկա լինեք մեր հանրահավաքին»:

Այնպես որ, հարգարժան «Ոչ»-ականներ և կոչականներ շտապե′ք, մի քանի ժամ դեռ ունեք և փրկեք ձեր փողոցային պայքարի հաջողվածությունը…Անին առնվազն երեք «Ոչ»-ականով կավելացնի ձեր «Ոչ»-երի թիվը:

Օգտվեք հնարավորությունից, քանի դեռ տիկին Զախարյանը բարի է...

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more