▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՕԵԿ-ը Գյումրիում հենվում է կրիմինալի վրա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ըստ տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 4-րդ համարը զբաղեցնելու է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան: Ուշագրավ տեղեկություն է այն առումով, որ փաստորեն, Արթուր Բաղդասարյանը Գյումրիում ավելի հեղինակավոր հենարան չի կարողացել գտնել, քան ոտքից գլուխ կրիմինալի մեջ թաթախված Գյումրիի Վարդանիկի կլանը:

Տարիներ առաջ քաղաքապետի աթոռին սերտաճած Վարդանիկին այդտեղից հեռացնելուց հետո Գյումրին սկսել էր մի փոքր շունչ քաշել: Հիմա «Հայկական վերածնունդ»-ը ի՞նչ է, իրենց ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դիմակի հետևում փորձում է ամրացնել Վ. Ղուկասյանի դիրքե՞րը:

Այսինքն՝ ՕԵԿ-ն իրականում որքան էլ վերանվանվի «Հայկական վերածնունդ», միևնույն է, նա մնալու է մուրաբաներ բաժանելով ու ամեն գնով իշխանության եկող, կրիմինալից սնվող ու փոխադարձաբար սնող ՕԵԿ: Իրականում ոչինչ էլ չի վերածնվել:

Ալիսա Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more