▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները կենթարկվեն քրեական պատասխանատվության

a1plus.am-ը գրում է. Այսօր ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին հետաքրքրում էր ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված նրա հարցը այսպիսին էր.

«Այս հարցը և դրական կողմ ունի և նաև բացասական ։ Դու՞ք ուսումնասիրել եք այլ երկրների փորձը , կան այդպիսի քրեականացված հոդվածներ այլ երկրներում, կարող եք այդպիսի օրինակներ բերել, որից ելնելով մենք էլ ենք նախատեսում նման մոտեցումներ»։

Նախարարը ի պատասխան շեշտեց.

«Օրինակ Էստոնիայի ՔՕ-ով  նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոց վարող այն վարորդին ,  ով գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ , պատժել   կամ տուգանքով կամ միանգամից ազատազրել մինչև 2 տարի ժամկետով . Լատվիայում նույնպես այսպիսի մոտեցում կա՝ ազատազրկում մինչև մեկ տարի կամ կալանք՝ հարկադրանքի միջոցների կիրառմամբ և այլն։

Ի դեպ ՌԴ-ում էլ քրեականացումը ուժի մեջ է մտել 2015թ-ի հուլիսին, այսինքն իրենք էլ են ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքում  հանգել նրան, որ դրա անհրաժեշտությունը կա։

Այդպիսի վիճակում մեքենա վարելու պատիժը դարձրել ենք երկուհարյուրապատիկ ՝ 100 հազարից՝ 200 հազար ։ Մեկ տարվա ընթացքում, եթե կրկնվում է ՝ 200 հազարը կդառնա 400 հազար , իսկ երրորդ անգամ կատարելը կհանգեցնի տուգանքի եռապատիկի չափով տուգանման , այսինքն 600 հազար դրամ, գումարած դրան՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում՝  մեկ տարի ժամկետով»։

Մանրմասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more