▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՛չ»․ Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունենալու մասին

Քիչ առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Մուտքի մոտ լրագրողները նախկին նախագահից հետաքրքրվեցին՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունի՞, ինչին Սարգսյանը շատ կարճ պատասխանեց. «Ո՛չ»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը․ միջոցառմանը ներկա են նաև տարբեր քաղաքական,հասարակական գործիչներ: Երեկոն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակների հիշատակին:  «Եռաձայն պատարագը» կյանքի է կոչվել «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more