▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ պիտանի դիրքեր չեն լինում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանի Հանրապետությունում /Արցախը , որպես Հայաստանի մի մաս/ չկա չպիտանի կամ ոչ այնքան պիտանի տարածքներ: Ռազմական տեսնակյունից կարող է լինել նպաստավոր կամ աննպաստ դիրքեր, բայց տարածքը՝ անպիտան , հնարավոր չի:

Կարող են լինել նաև միջդիրքային տարածքներ, որոնք գտնվում են երկու հակառակորդ դիրքերի մեջտեղում, սակայն դրանք համարել որպես անպետք տարածքներ, շատ սխալ է: Այդ տարածքներում 100 մետր առաջ կամ հետ գնալը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել կամ լուծել այդ խնդիրները: Քանի որ ամեն մետրի վրա փոփոխվում են կորդինատներ, փոխվում են հրետանային ստորաբաժանումների կրակային դիրքերը, 100 մետր առաջ գնալու դեպքում հնարավորություն ես ունենում ավելի կարևոր օբյեկտներ խոցելու, 100 մետր հետ գնալու դեպքում հնարավորություն ես տալիս քեզ համար ավելի կարևոր օբյեկտներ խոցելու:

Իհարկե, կարող է պատահել նաև այնպիսի իրավիճակներ, երբ այդ 100 մետր հետ գնալը կարող է շատ խնդիրներ լուծի, բայց այդ դեպքում 100 մետրը ոչ թե մարտերի հաշվին են թողնում ու հետ գնում, այլ նախորոք որոշված ծրագրով, ուղղակի դիրքերի փոփոխում են անում, քանի որ մարտերի ժամանակ հետ գնացած ցանկացած տարածք համարվում է կորցրած և հակառակորդի կողմից գրավված:
800 հա տարածքը, եթե ռազմական տեսանկյունից նպաստավոր դիրքեր չէին , ապա դրանց փոփոխումն ավելի շուտ պետք է արվեր, այլ ոչ թե սպասեին մարտական գործողություններին:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more