Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին, միայն հային թշնամի համարողը կարող էր նման երազներ ունեցողներին տեռորիստ կարգել»,- այսօր Գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ «Գերեզմանային խաղաղություն․ սա է Փաշինյանի կողմից մեզ պարտադրվող խաղաղությունը, որում հաջողելու համար Փաշինյանը կառուցել է ավտորիտար համակարգ, որտեղ անխնա օգտագործվում է իրավապահ համակարգը։ Մեզնից յուրաքանչյուրը պայքարում է մեր տեսակի, հայերի իրավունքների համար, իսկ այս ճանապարհին մեր գլխավոր խոչընդոտը մեր իսկ պետության մեջ դարձել է Փաշինյանի իշխանությունը»,- իր խոսքում նշեց Ավետիսյանը։ |
Մեկնարկել է դեպի Շենգավիթի դատարան երթը։ Գլխավոր դատախազության մոտ ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվեցին Շենգավիթի դատարան, որտեղ այս պահին ընթանում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը:
|
«Այս ամենի արձագանքը կտեսնենք ամսի 26-ին, ժամը 11․00-ին ԱԺ-ում քաղբանտարկյալների թեմայով հրավիրված լսումներին, եթե Գլխավոր դատախազը կմասնակցի, շատ ավելի լավ»,- այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց, ի պաշտպանություն քաղբանտարկյալների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ |
|
«Ակնկալիք չունեմ դիմացի հիմնարկից պատասխան ստանալու քաղաքական հետապնդումների մասին. ինչու ակնկալիք չունեմ, որովհետև մենք գործ ունենք հետևողական և չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբերի անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու՝ համակարգված գործողությունների հետ, որին մասնակցում են իրավապահ մարմինները»,- այս մասին այսօր Գլխավոր դատախազության շենքի, դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Իրավապահ մարմինները դադարել են օրենք և իրավունք պաշտպանելուց և պաշտպանում են բացառապես առանձին խմբի քաղաքական նպատակները՝ իշխանությունը պահելը»,- ընդգծեց Խուդոյանը։ |
***
«Ո՛չ Նիկոլի տեռորին». գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է` ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են կալանավորված հոգևորականների, պատգամավորի, «Սրբազան պայքարի» գործով անցնող մյուս բոլոր բանտարկյալների նկարները։
Դատախազության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած այս պահին։
***
Մենք այստեղ ենք, որովհետև ՀՀ–ում ժողովրդավարությունը կանգնած է ճգնաժամի առաջ. բողոքի ակցիայի մասնակից
Ակցիայի մասնակիցները պահանջում են`
դադարեցնել քաղաքացիների հետապնդումները,
ապահովել դատարանների անկախությունը,
ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
***
|
«Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը իշխանության վերահսկողության տակ է, և դատական համակարգում շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են անկախ և անաչառ որոշումներ կայացնելու։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք»,- այս մասին այսօր՝ ի պաշտպանություն քաղբատարկյալների հրավիրված բողոքի ակցիայի ժաանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ պետք է տարբեր շերտերի մարդիկ միավորվեն, ժողովրդի ճնշումը պետք է լինի, և այս իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան, ինչքը չպետք է որոշի՝ ով «նստի», ով «չնստի»․․․ Իրավապահ համակարգը պետք է ազատ և անկախ գործի, բայց ՀՀ-ում գործում է մեկ անձի բռնապետական ռեժիմի ցուցումով, հարուցում է կեղծ, շինծու քրեական գործեր․․․»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում 40-ից ավելի քաղբանտարկյալներ կան և օրեցօր նրանց թիվն ավելանում է։ Պատգամավորի կարծիքով՝ այս ամենը իրականացվում է ՀՀ-ում ազատ խոսքը լռեցնելու համար։ «Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն», իրենք լավ մոնտաժնիկներ են, ձայնագրություններ են կեղծում․․․ Գործ ունենք մի իշխանության հետ, որն իր ամբողջ ուժն ու թայֆան օգտագործում է մարդկանց անազատության մեջ պահելու համար»,- ընդգծեց Դանիելյանը։ |


