1in.am-ը գրում է. Ընդունելության քննություն հանձնող դիմորդների ծնողների հետայսօր հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ է, ես աշխատանք չունեմ, եթե Աստված տա իմ երեխան ընդունվի, ինչպե՞ս ենք վճարը տալու: Հայրենիքը պահողը նույն ազատամարտիկն է, նույն վիրավորն է, դա փաստ է, ոչ մի օլիգարխի որդի այսօր սահման չ պահում: Գոնե ազատամարտիկների երեխաներին տեր կանգնեք, որպեսզի այսօր նույն ազատամարտիկը հայրենիքը պահի, սա հայրենիքի, հողի խնդիր է, փողի խնդիր չէ: Բոլորս մի մարդու նման պիտի մտածենք այս մասին»,- այս մտահոգության մասին նախարարին հայտնեց դիմորդներից մեկի մայրը: