▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի.Սուրիկ Խաչատրյանը՝ որդու և հրաժարականի մասին

 

«Փաստինֆո»-ն գրում է. «Ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի»,- լրագրողների հարցերին ի պատասխան անդրադառնալով որդու՝ Տիգրան Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքին՝  ասաց այսօր կառավարություն եկած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
 
Ինչ վերաբերում է տարկետմանը, Սուրիկ Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Երեք ամիս որ ձերբակալված էր, ցնցումների մեջ էր, դրանից հետո քննությունը գնում էր, իրեն չէին կարող զորակոչեին»:
 
Հիշեցնենք, ինչպես «Փաստինֆո»-ին էր հայտնի դարձել, Սդղի գյոլում Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով կալանավորված Տիգրան Խաչատրյանը 2 տարի առաջ 3 տարով ազատվել էր զինվորական ծառայությունից՝ «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշմամբ:
 
Ինչ վերաբերում է որդու ձերբակալությանն ու կալանավորմանը, Սյունիքի մարզպետը դրանք «անօրինական» որակեց՝ հավելելով, որ չի կարող հասկանալ դրա պատճառը: «ինքը իսկապես դրան տեղյակ չէր, բայց ամեն դեպքում ես խնդիր չեմ տեսնում: Քննությունը կգնա իր արդար ճանապարհով և լուծումը կստանա»,- ասաց նա:
 
«Իրավապահ միրմիններն իրենք իրենց գործն են անում, չեմ կարծում, որ սրա կամ նրա թիկունքին պետք է կանգնեն»,- ասաց մարզպետը՝ բացառելով գործի քննության ընթացքում  կողմնակալության դրսևորումը: Իսկ իր՝ կառավարություն գալը բացատրեց բացառապես մարզում առկա խնդիրները վարչապետի հետ քննարկելու անհրաժեշտությամբ:

«Փաստինֆո»-ն գրում է. «Ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի»,- լրագրողների հարցերին ի պատասխան անդրադառնալով որդու՝ Տիգրան Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքին՝  ասաց այսօր կառավարություն եկած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ինչ վերաբերում է տարկետմանը, Սուրիկ Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Երեք ամիս որ ձերբակալված էր, ցնցումների մեջ էր, դրանից հետո քննությունը գնում էր, իրեն չէին կարող զորակոչեին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հրաժարական տա, արդեն իր ծառայողական ավտոմեքենան նստել շտապող մարզպետը պատասխանեց. «Չեմ կարծում, երեխեք, չեմ ուրախացնի ձեզ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր ակյքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more