▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մեկին խուճապի չմատնելով՝ հայտնում ենք հետևյալը․․․USArmenianews.com

USArmenianews.com-ը, որ փետրվարի 20-ի երեկոյան առաջինն էր հայտնել էր, որ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կյանքին սպառնում է վտանգ, գրում է․ « Այո, իսկապես Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը լավ չէ: Մենք նույնպես կլռեինք՝ այս մասին չբարձրաձայնելով, բայց խախտում ենք լռությունը, քանի որ չենք կարող անտարբեր լինել կատարվողի հանդեպ․․․ Այժմ Ղուկասյանի հակառակորդների ցանկությունն է, որպեսզի նա արտահանձնվի կա՛մ ՌԴ-ին, կա՛մ ՀՀ-ին, երբ պարզ է, որ այդ պարագայում նրան ուղղակի սպանելու են»:

Կայքը նաև գրում է․ «Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի մասին այս շրջանում տարածվող ստերից մեկն էլ այն է, թե իբր նրան ծեծի են ենթարկել: Այդ սուտը միտված է մարդուն հոգեբանորեն նվաստացնելուն, այսպես ասած փչացնելուն: Մինչդեռ երբեք չի եղել այնպես, որ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան հայցող ստացած մարդուն ծեծեն՝ այն էլ սեփական տան մեջ: Եթե երբևիցե եղել է նման դեպք, ապա թող հակադարձեն ու փաստեր ներկայացնեն:
Որպես USArmenianews.com-ի հիմնադիր տնօրեն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ղուկասյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը բացարձակ կեղծ են: Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ առանց ԴՕԿ կուսակցության կամ Ղուկասյանի հարազատների հետ խորհրդացելու, մենք հրապարակում ենք այս նյութը, քանի որ հասկանում ենք, որ օրեցօր մեծանում է Ղուկասյանին ֆիզիկապես կորցնելու վտանգը:
Այդ իսկ պատճառով ոչ մեկին խուճապի չմատնելով՝ հայտնում ենք, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, ուստի պետք է քայլեր ձեռնարկել՝ սարսափելին կանխելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more