▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ չարիքն է հանել, ոչ էլ ոսկեղենն է վերադարձրել

Մարտի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրվել 1965 թ. ծնված Վիկտորյա Բ.-ին, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերին իր ծանոթ, 1962 թ. ծնված Պայծառ Վ.-ն իրենից խաբեությամբ վերցրել է իր ոսկյա զարդերը` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու համար, սակայն չի վերադարձրել` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: 

Նույն օրը բաժին է հրավիրվել Պայծառ Վ.-ն և տվել խոստովանական բացատրություն:

***
Նույն օրը բաժին է հրավիրվել 1954 թ. ծնված Նաիրա Ա.-ն, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբներին իր և հարսի` 1982 թ. ծնված Քրիստինե Ա.-ի ծանոթ Պայծառ Վ.-ն, վերադարձնելու և նույն՝ 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, վերցրել է իրենց ոսկեղենն ու չի վերադարձրել` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: 
Բաժին է հրավիրվել նաև Քրիստինե Ա.-ն և տվել հաղորդում, որ Պայծառ Վ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ իրենից վերցրել է 200.000 դրամ` ԱՄՆ-ում խեղդված համարվող եղբորը կենդանի հայտնաբերելու, և ոսկյա զարդեր` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, սակայն չի վերադարձրել` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս: 
Պայծառ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

***
Նույն օրը բաժին է հրավիրվել նաև 1980 թ. ծնված Սիլվա Ե.-ն և նույնաբովանդակ հաղորդում տվել, որ 2015 թ. նոյեմբերին իր ծանոթ Պայծառ Վ.-ն վերցրել է իր ոսկյա զարդերը և չի վերադարձրել` պատճառելով 140.000 դրամի նյութական վնաս: 
Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more