▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբյեկտիվ չէր լինի նախագիծն ուղարկել ՍԴ. հանրաքվեն ճիշտ լուծում է. «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյան

Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակում ենք ակտիվ աշխատել, բայց, քանի որ այս նախագիծը վերաբերում է այնպիսի փոփոխության, որի պարագայում Վենետիկի ասելիքը շատ քիչ է, ուստի իմաստ չկա նախագիծը ուղարկել։ Կան հարցեր, որոնք վերաբերում են Սահմանադրական փոփոխություններին և անպայման չէ դրանք ուղարկել միջազգային փորձաքննության»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ այս հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի։ Վարդանյանի խոսքով՝ ՍԴ-ն անձնական շահագրգռվածություն ունի հարցի վերաբերյալ և տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ ու ակնկալել քիչ թե շատ օբյեկտիվ որոշում որոշակի առումով խնդրահարույց է։ Ստեղծված իրավիճակում, պատգամավորի համոզմամբ, կա մի լուծում՝ դիմել ժողովրդին և հարցնել՝ ի՞նչ կարծիքի է գործող կարգավորումների մասին։ «Խնդրի երկարաձգումը կարող էր վտանգ ներկայացնել երկրի և՛ սահմանադրական անվտանգության և՛ ժողովրդավարությանը»,-ասաց Վարդանյանը և ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում չկա լուծում, որը կլինի ստանդարտ և հանրաքվեն ամենաճիշտ լուծումն է։

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more