▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբամայի վարչակազմի լռությունը Ալիեւին կանաչ լույս տվեց. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Օբամայի վարչակազմի լռությունը Ալիեւին կանաչ  լույս է տվել: Այս մասին ասված է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջում: Նրանում մասնավորապես ասվում է.

«Վաշինգթոնում Ալիեւի ջերմ ընդունելությունից ընդամենը մի քանի ժամ անց Ադրբեջանի նախագահը լայնամասշտաբ գրոհներ սկսեց Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով: Հայտնի է, որ կա մի քանի զոհ, այդ թվում՝ հայ երեխա:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ոչինչ չասաց տարածաշրջանային ագրեսիայի սրման եւ Ադրբեջանում բռնաճնշումների աճի մասին: Նա փաստացիորեն բացահայտ պաշտպանեց Ալիեւի ռազմաշունչ հռետորաբանությունը՝ դրանով ակտիվորեն սասանելով խաղաղության պահպանման եւ համաձայնության հասնելու ԱՄՆ ջանքերը:

Պետքարտուղար Ջոն Քերրին Ալիեւի հետ իր հրապարակային հայտարարություններում, ցավոք, ոչ մի կերպ չհիշատակեց ներքին բողոքները ճնշելու կապակցությամբ Ալիեւի սպառնալիքների շուրջ մտահոգությունների մասին: Ոչինչ չասվեց նաեւ սենատորներ Ռոյսի եւ Էնգելսի խաղաղ առաջարկների մասին, որոնք կարող են մարդկային կյանքեր փրկել, եւ որոնք ԱՄՆ Պետդեպը հրապարակավ պաշտպանել է:
Այն, որ Օբամայի վարչակազմը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, Ալիեւին կանաչ լույս տվեց հարձակումների անցնել Ղարաբաղում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more