▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման սեղմել է իրեն վիրավորած Ֆիլիպինների նախագահի ձեռքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեղմել է իրեն «պոռնիկի որդի» կոչած Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ձեռքն ու կարճատեւ զրույց ունեցել նրա հետ:

Այս մասին գրում է Reuters-ը:

Երկու երկրների նախագահները հանդիպել են Լաոսում, որտեղ Ասիական երկրների առաջնորդների գագաթաժողովն է անցկացվում: Դուտերտեի խոսքերից հետո Օբաման չեղարկել էր նախապես ծրագրված հանդիպումը:

Ֆիլիպինների ԱԳ նախարար Պերֆեկտո Յասայը հայտարարել է, որ «երջանիկ է, որ հանդիպումը կայացավ»: Նրա խոսքով՝ դա խոսում է «Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի ամուր հարաբերությունների մասին»: Ֆիլիպինցի մեկ այլ գործիչ Ալան Կաետանոն էլ հանդիպումը «ջերմ ու սրտալից» է բնորոշել, մինչեւ Սպիտակ տան ներկայացուցիչն այն կոչել է «հաճոյախոսությունների փոխանակում»:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more