▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նյումեդում» վիրահատվելուց երեք օր անց կինը մահացել է

Օրերս «Նյումեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության են ենթարկել մի կնոջ (մեծ կոմպլեքս, թևեր և այլն), որի վիճակը կտրուկ վատացել է, երեք օր «Նյումեդում» պահել են, ապա, տեսնելով, որ անզոր են փրկելու կնոջ կյանքը, նրան տեղափոխել են Թիվ համալսարանալան հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Այսինքն` «Նյումեդում» կատարված վիրահատությունից հետո ընդամենը երեք օր է ապրել կինը:

Այս մասին գրում է լրագրող Վահե Մակարյանն իր տելեգրամյան ալիքում ու հավելում․ «Այդ մասին որևէ տեղ չի գրվել, փորձել են կոծկել կամ ծածկադմփոց անել դեպքը: Ինձ ասացին` ինֆորմացիան ծածկադմփոց անելու հարցում մեծ դեր ունի այդ գծով նախարարի խորհրդական Աննա Սարգսյանը, որը լավ հարաբերություններ ունի «Նյումեդի» բժիշկների հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more