▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվերներ մայրաքաղաքի թիվ 141 մանկապարտեզի գիշերօթիկ խմբերի երեխաներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 141 մանկապարտեզում հյուրընկալվել և գիշերօթիկ խմբերի երեխաներին նվերներ են մատուցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սփյուռքահայ բարերարներ մայր և դուստր` Նվեր և Լյուսի Սամուելյանները: Հյուրերին մանկապարտեզի սաները դիմավորել են գեղեցիկ բեմադրությամբ: 

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ նախապես ուսումնասիրելով երեխաների սոցիալական կարիքներն ու գնահատելով դրանք՝ Սամուելյանների ընտանիքը գիշերօթիկ խմբերի բոլոր 88 երեխաներին ամառային ու ձմեռային հագուստ, նաև քաղցրավենիք է նվիրել: 

Լյուսի Սամուելյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին երեխաների հետ հանդիպումը կազմակերպելու և իրենց նախաձեռնությանն աջակցելու համար, նշել է, որ շփումը փոքրիկների հետ փոխանցել է աննկարագրելի զգացողություններ, և ցանկություն հայտնել այցելությունը Հայաստան դարձնել ամենամյա՝ իրենց հնարավոր աջակցությունը ցուցաբերելով նման կրթօջախներին: 


Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սամուելյանների ընտանիքին և ընդգծել քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես աջակից լինել բարեգործական նախաձեռնություններին:

Հյուրերը նաև շրջել են մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին և երեխաների առօրյայի կազմակերպմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more