Ցրտից սառած մատներ, ծխապատ դասասենյակներ ու պատուհաններից փչող քամի: Նկարագիրը Արթիկի Գեղարվեստի դպրոցինն է: Տնօրենի խոսքով, իրենք ամեն ինչ անում են` աշակերտների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, սակայն եղածը, միևնույնն է, չի բավարարում ժամանակակից չափորոշիչներին: Դպրոցը թեև գտնվում է Արթիկի քաղաքապետարանի ենթակայության ներքո, սակայն խնդիրն, ըստ դպրոցի տնօրենի, գերատեսչական մարմինների ուշադրության կարիքն ունի:
ՑԱՅԳ-ի տեսանյութը