▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նշված էր, որ Անդրեն ծեծելա երեխային ևս, բայց երեխան ամեն հանդիպմանը հորից լացելով էր բաժանվում». Արա Ղազարյան

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկմանը  Մհերն և Արան խոսել են Անդրեի և Անիի  սկանդալային բաժանման, վերջինիս հանցագործության վերաբերյալ հայտարարության գրառման մասին: 

Արա Ղազարյանն, ով թեմայի մասին իր կարծիքն արդեն հայտնել էր, հերթական անգամ հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին.

«Ես այս առումով արդեն հրապարակում արել եմ ինստագրամում, բայց կկրկնեմ, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտելու իրավունք չունի և ոչ ոք, և միանգամից քառատել և միանգամից բարձրացնել կախաղան ու հալած յուղի տեղ ընդունել մի կողմի ասածները`չսպասելով ու չլսելով մյուս կողմին, մեղմ ասած, սխալ է: Եվ սխալ է այն ժամանակ, երբ քննում են երկու դատարանները: Այն գրառումներն ու այն քոմենթները, որ մարդիկ անում էին Անիի գրառման տակ, պատիվ չի բերում ոչ մի հայ մարդու, ես անընդհատ կարդալով` ապշում էի, որ Անին չի հեռացնում դրանք: Դու խոսում էիր էմպատիայի մասին, բայց ես քո հետ համամիտ չեմ, որ կա առողջ հասարակություն, Անդրեին միանգամից տարան ու տեղադրեցին արցախյան թևում և արցախցիներին ատողները գրեցին` թուրք, ղարաբաղցի և այլն: Եվ սա Անին չէր հեռացնում: Տանը մեծանում է երեխա, որի հայրն Անդրենա, և միայն այդ պատճառով Անին պետքա հեռացներ այդ մեկնաբանությունները: Անիին մի խորհուրդ`վերանայեք քոմմենթները, ուղղակի դրանք ճիշտ չի մնան… Կարծում եմ դատարանն իր տեղը կդնի ամեն ինչ, բայց եկեք սառը տրամաբանենք, առաջին օրը, երբ Անդրեին ձերբակալեցին, Անդրեն մեղադրվում էր մարդկության հանդեպ գործած բոլոր հնարավոր և անհնարին հանցագործություններով: Այո, կարծեմ նաև նշված էր, որ Անդրեն ծեծելա երեխային ևս»,- նշեց Արան, իսկ Մհերը լրացրեց.

«Այդ բոլոր մեղադրանքների շարքում կային բոլոր մարդկային մեղքերն ու մեղադրանքները`բացի Ջաննի Վերսաչեի սպանությունից: Պետք է չմոռանալ, որ ընտանիքում կա երեխա, ով մեծանալու է, ինֆորմացվելու է գործի մասին, ու սա որևէ կերպ լավ չի անդրադառնալու նրա հոգեվիճակի վրա»:

Արան նշեց, որ նմանօրինակ հանցագործության մեջ մեղադրվող մարդուն թույլ չեն տալիս լքել երկիրը, սակայն Անդրեն կարողացել է անել.

«Այսօր Անդրեն գտնվում է Հայաստանում ու մասնակցում է  «Հայ սուպերսթար» նախագծին  և հետո դատարանի որոշմամբ Անդրեն պարբերաբար հանդիպում էր երեխայի հետ, հանդիպումներն անցնում էին սոցիալական աշխատակիցների ներկայությամբ, ամեն անգամ հանդիպումներն անցնում էին ջերմ ու երեխան լացով բաժանվում էր իր հորից, ինչը տեսնում ու արձանագրում էին աշխատողները: Կիսում եմ այն միտքը, որ ընտանիքը մութ անտառ է, կան բազմաթիվ մութ անկյուններ, բայց նաև կիսում են այն վարկածը, որ երկար-բարակ շարադրությունը գրվեց «Հայ սուպերսթար» նախագծի անոնսի թողարկման օրը`քաջատեղյակ լինելով, որ Անդրեն ՀՀ քաղաքացի է և իր գրառումը հաղորդում էր հանցագործության մասին: Եվ բնական էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես հետաքրքրվեցին այս գործով, սակայն բաց թողեցին այն`իմանալով, որ գործը քննվում է ԱՄՆ-ում»:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more