Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երեկվանից մեկնարկած նստացույցն Ազատության հրապարակում շարունակվում է: Այն եռնադը, որը ներդրել են կազմակերպիչները՝ ՀՀ շարքային քաղաքացիները հույս ունեմ, որ հաջողությամբ կպսակվի: Հալալ է ձեզ:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, որոնք իբր թե ակտիվ մասնակցություն պետք է ունենային, ապա դեռեւս հանրահավաքը չավարտված, երբ նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ նստացույց են անելու, որին համաձայնեց ժողովուրդը, քաղաքական ուժեր կոչվածները մեկ րոպեյում անհետացան:
Առաջին թռնողներից էր բնականաբար ՕԵԿ-ը, որից հետո նաեւ մյուսները: Այդ թռնող քաղաքական ուժերը մեկ անգամ չէ, որ հիասթափեցրել են ժողովրդին: Այնպես, որ հերթականը բացառություն լինել չէր կարող: Ու՞ր էիք ժողովրդի կողքին մշտապես կանգնող քաղաքական ուժեր:Հանգիստ քնել էիք.. քնել՝ իշխանության տակ: