ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 37-ամյա մայոր Սուրեն Մելքումյանին: Վերջինս 4 որդի ուներ և միշտ ասում էր, որ դիրքեր է բարձրանում, որ երեխաներն իրենով հպարտանան: Արծրուն Հովհաննիսյանը Սուրեն Մելքումյանի մասին մասնավորապես գրել է հետևյալը.
«Սուրենի հետ չորս տարի սովորել ենք, ավելի ճիշտ ծառայել, որպես զինվոր, չորս տարի: Դժվար է բացատրել թե դա ինչ է նշանակում: Ալիկի հետ երկու տարի, դրանից հետո էլ Ալիկին դաս եմ տվել մի տարի: Այս զոհված տղաներից շատերը իմ ու մեր հարազատներն են, նրանք մեզանից գնացին, մեր շարքերից, մեր կեսից կտրվեցին: Նրանց առաջինը մենք ենք կորցրել, ԶՈւ-երի ղեկավարությունը»: