▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք կեսգիշերին ուղղակի ջարդուփշուր արեցին տանս դուռը. Թինա Քեյ

Նրանք կեսգիշերին ուղղակի ջարդուփշուր արեցին տանս դուռը. Թինա Քեյ

Life.panorama.am-ը գրում է.

Կրկեսի արտիստ, ակրոբատ Թինա Քեյն այսօր տոնում է 36-ամյակը: Ծննդյան օրվա թանկարժեք անակնկալներից ու առաջիկա ծրագրերից Թինան պատմել է մեզ:

 

«Ինչպես նշեցի՝ ինձ համար ծննդյանս մեկնարկը սկսվել է երեկվանից: Անակնկալներիս շարքում պետք է առանձնացնեմ նաեւ մայրիկիս նվերը. ամիսներ առաջ մամայիս հետ մի կոշիկ էի տեսել, որը շատ թանկ արժեր, այն ժամանակ նյարդայնացած ասացի, որ երբեք չեմ գնի այն, քանի որ այդքան գումար չեմ հատկացնի կոշիկին, թեպետ շատ էի հավանել այն, իսկ երեկ պարզվեց, որ մայրս մի քանի ամիս հավաքել է իր թոշակն ու ինձ համար գնել է այդ թանկարժեք կոշիկը: Նվերներիցս շատ եմ ոգեւորվել, շատ հաճելի է, երբ մտածում են՝ ինչպես ուրախացնեն քեզ»:

Ի դեպ՝ Թինա Քեյի անակնկալներն այսքանով չեն ավարտվել.

«Աղջիկս այսօր առավոտյան հենց բացեց աչքերը, ասացի, որ այսօր իմ ծննդյան օրն է, նա էլ անմիջապես սկսեց երգելով շնորհավորել ինձ, հավատացեք՝ դրանից ավելի մեծ երջանկություն չկա աշխարհում: Անակնկալենրիս շարքում չեմ կարող չանդրադառնալ նաեւ մանկությանս ընկերներին՝ Արմեն եւ Սուսաննա Խլղաթյաններին, նրանք կեսգիշերին ուղղակի ջարդուփշուր արեցին տանս դուռը, իսկ երբ բաց արեցի, տեսա, որ ընկերներս տոնական տորթով, փուչիկներով  ու հրավառություններով եկել ենք ինձ շնորհավորելու: Այնպես որ, օրս տոնական է սկսվել, եւ չնայած այսօր մեծ խնջույք չեմ կազմակերպելու, այնուամենայնիվ, հուսամ այսպես ուրախ էլ կանցնի»,- նկատեց նա:

Թինա Քեյը տարիների գումարից չի վախենում եւ իրեն շատ երիտասարդ է համարում.

«Քանի դեռ ես կարողանում եմ չկրկնվող պարային համարներ բեմադրել ու օդային ակրոբատիկայով զբաղվել, քանի դեռ բեմում եմ, ուրեմն դեռ շատ երիտասարդ եմ, ու ավելիին եմ հասնելու»,- նշեց հոբելյարն ու նկատեց, որ արդեն մտածում է երկրորդ բալիկի մասին.

«Մայրս ինձ ունեցել է իր առաջին բալիկի ծնունդից 12 տարի անց, ես էլ եմ արդեն մտածում երկրորդ բալիկ ունենալու մասին, եթե Աստված կամենա, այս կամ հաջորդ տւարի աղջկաս ընկեր կնվիրեմ»,- նշեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more