▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք ճանապարհ բացեցին դեպի ազատագրում...

Հաշվված րոպեների ընթացքում գիշերը ձևավորված ոստիկանի ընդունելի, հարգանք ներշնչող կերպարը մի քանի բաշիբոզուկ վերածեցին այլանդակության, խուժանի...
Երևանի ոստիկանապետը ցույց տվեց, որ քաղաքակրթության, ազգային մտածողության հետ որևէ աղերս չունի: Ինքն ամենասովորական մլիցա է՝ ֆաշիստական ,,գրագիտությամբ,, մեծացած...
Իր գործողություններով նա նաև ապացուցեց, որ երկրի գլուխ նստած է վախկոտ, անարի, իր ժողովրդից փախչող, բայց նրա արյունը ծծող մեկը, մի ընդգծված գավառացի, որն իր հոգեբանությամբ Աղդամից այն կողմ չի անցել...
Ես ամաչում եմ իմ երկրի նախագահի փոխարեն, ես ներողություն եմ խնդրում բոլոր երիտասարդներից, որ իմ սերնդի, իմ հասակակիցների մեջ կան տակավին ստալինյան մեթոդներով աշխատողներ...
Բայց նաև համոզված եմ, այս ջրցան մեքենաները խորհրդանշում են ազատությունը և սովորեցնում, թե ինչպես ենք ազատվելու բռնությունից, իշխանությունը զավթածներից...
Նրանք ճանապարհ բացեցին դեպի ազատագրում...

 

Լևոն Մութաֆյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more