▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա նմանների պատճառով է, որ մեր եկեղեցուց հեռանում են

Կեցցեն մեր լրագրողները: Ճիշտ է, մի քիչ սենսացիա են ման գալիս, բայց դե պետք ա խոստովանեմ, որ լրագրողները կարողանում են անել այն, ինչը Հայաստանում չի կարողանում անել մեր դատական համակարգը: Կարողանում են կոնկրետ մեղադրանքը հնչեցնել, կոնկրետ հիմնավորումը բերել ու դիպուկ հարցերով թակարդը գցել թիրախին: Քեֆս գալիս է լրագրողական այս ընդհանուր աշխատանքից: Նախորդ օրը օֆշորային սկանդալում հայտնված, շքեղ, ցոփ ու շվայտ աշխարհիկ կյանքով ապրող հոգևորականին այդպես դեմ տալով պատին, ինչու չէ, նաև պնդելով, որ իրենք հասարակության ներկայացուցիչներ են, և իրենցից ձանձրանալ պետք չէ, իսկապես կարգին գործ արեցին: Ես չեմ անդրադառնում այդ հոգևորականի գործունեությանը, էությանը, քանի որ հենց նրա նմանների պատճառով է, որ մեր եկեղեցուց հեռանում են բազմաթիվ հայորդիներ, բազմաթիվ արժանավոր հավատացյալներ: Իրենց պատճառով է, որ ես եկեղեցի եմ մտնում ու մոմ չեմ վառում, իրենց ծառայություններից չեմ օգտվում, որոնք աստղաբաշխական թվերի են հասնում, իրենց պատճառով է, որ աղանդավորներն իրենց բնակարաններում ավելի շատ հավատացյալներ են հավաքում, քան իրենք պատարագի օրերին եկեղեցում... Հայաստանում, անշուշտ, կան հոգևորականներ, ում գործերն անքննելի են, ովքեր գործում են իսկապես ի շահ ազգի, ովքեր իսկապես նախ և առաջ ՀԱՅ են... Հենց այդ հոգևորականներին նայելով է, որ առայժմ չեմ հիասթափվում եկեղեցուց ու քրիստոնեական արժեքներից:
Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more