▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա մեջ կա մի բան, որ քչերին է տրված

Մարդ, ով կարողացել է նվաճել աշխարհը: Միլիոնավոր մարդիկ հետևում են նրան, խոսում ու քննարկում նրա ամեն մի արածը: Գնահատական չտանք՝ լավ թե վատ արարքները, բայց դրան էլ հասնելու համար անմնացորդ նվիրում ու եռանդագին աշխատանք է պետք: Ու չասենք, որ միայն անբարոյականությունն է այդքան ուշադրություն գրավելու գլխավոր պատճառը: Նրա մեջ կա մի բան, որ քչերին է տրված: Շատերն են փորձում հասնել այսպիսի բարձունքների, բայց նրանցից քչերին է հաջողվում չտապալվել և չդառնալ շարքային ձախողակ:
Այս աղջիկը կարողացավ անել դա, և այժմ շատերս էլ կամա թե ակամա խոսում ենք նրա մասին, քննարկում, քննադատում կամ գովերգում....
Միայն այսքանը բավարար է նրան գնահատելու համար, իսկ այն արժեքները, որոնք նա կրում է իր մեջ, բնականաբար խորթ են այստեղ ապրող հայերիս ճնշող մեծամասնության համար, քանի որ նա ամերիկյան արժեքների կրողն է, և ծիծաղելի է որևէ «հայեցի» բան փնտրելը նրա մեջ:

Արս Վարդանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more