Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանական մամուլում լայն տարածում է գտել մի նյութ, որտեղ իբր արտասահմանյան լրագրողները գնացել են սահմանամերձ ադրբեջանական գյուղեր ու զարմացել են հայկական հրետանու կրակոցների հետքերից: Բայց այս նյութի մեխը, ոչ թե լրագրողները կամ կրակոցներն են, այլ այն որ իբր իրենց գյուղերի դպրոցներում բոլոր աշակերտները համակարգիչներով են դաս անում:
Լավ էս էլ հեչ, դե համակարգիճա եղածը ինչա՞, կառնեն, կդնեն, բայց դնելուն էլ ձև կա: Նայում ես նկարները ամբողջ սենյակը ավիրված, ամեն ինչ վերացած է, ոչ մի նորմալ բան չի մնացել սենյակներում, բայց ՝ ուշադրություն, համակարգիչները իդեալական իրենց տեղերում են ՝ շարքով, մի գծով դրված, ոչ մի վնաս չեն կրել, անգամ փոշի չի նստել վրեքը: Այդպիսի պայթյուններից հետո, երբ դասարանում մի նորմալ բան չի մնում , գոնե մոնիտորներից մեկը պետք է մի քիչ շեղվեր, եթե ոչ ընդհանրապես ընկներ գետնին:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ այս ազգը հիմնված է ցուցամոլության վրա, նրանց ամեն ինչը ցուցամոլություն է, նույնիսկ զենքերի քանակը: