Նույն տրամադրությամբ ԱԺ-ն կարող է չեղարկել հունիս ամիսը կամ Նոր տարին․ Նաիրա Զոհրաբյանը՝ հանրաքվեն հետ կանչելու մասին
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկեց պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին (83 կողմ, 16 դեմ)։
ԲՀԿ-ը դեմ քվեարկեց, ԼՀԿ-ը չմասնակցեց քվեարկությանը։
«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ նախորդ նիստում դիմելով «Իմ քայլին»՝ հայտարարել էին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն։