▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշենի» ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք դադարեցրել են հացադուլը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք, որ իրենց քրեական գործերի վերանայման պահանջով հոկտեմբերի 12-ից  ցմահ ազատազրկվածները անժամկետ հացադուլ էին հայտարարել և երեկ  դիմում էին գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more