Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է. Երևանը ծխով է պատվել
Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է. Երևանը ծխով է պատվել
ԱրմենիաSputnik-ը գրում է, որ ՆԳՆ–ից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ։ Ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել։ Այս պահի դրությամբ բաց կրակ չկա։
***
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի Նուբարաշեն աղբավայրում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջներ մի քանի ժամ շարունակ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակի դեմ։ «Կարելի է ասել՝ հրշեջները միայնակ էին պայքարում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, անգամ Արմավիրի և Արարատի մարզերից երևացող կրակի դեմ։ Ծուխն ու կրակն իրենց սև գործն էին անում ։Աշխատանքները դժվարանում էին միայն, երբ հրշեջ-մեքենաները գնում էին ջրով ավտոմեքենան լիցքավորելու, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը իր տրամադրության տակ ունի մի քանի տոննա ջուր տեղափոխող ջրատար ավտոմեքենաներ, սակայն Երևանի քաղաքապետարանից ոչ միայն չբարեհաճեցին օգնության ձեռք մեկնել հրշեջներին, անգամ ջրատարները չուղարկեցին, ինչը պետք է մտահոգի առաջին հերթին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և հետաքրքիր է, որ ժամեր շարունակ քաղաքը թունավոր գազերով «գրաված» ծուխը չի անհանգստացրել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին, ում երևի «Նոնա մորաքրոջ» հեքիաթը կանչել էր։ Կարևոր մտահոգիչ է նաև այն, որ աղբավայրում խոշոր եղջերավոր անասուններ կային, ինչը պետք է անհանգստացնի ՍԱՏՄ աշխատակիցներին»,- հայտնում է ֆոտոլրագրողը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet