«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դարձյալ ինքնասպանության դեպք է արձանագրվել
Ապրիլի 20-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973 թվականին ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։
Անմիջապես ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝