Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Երեխան ծնվել է մայիսի 3-ին՝ Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում: Ծնվելուց մեկ օր հետ փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ փոքրիկի երիկամներից մեկը չկա, ինչպես նաև երեխան սրտի հետ կապված խնդիր է ունեցել:
Մայիսի 11-ին երեխան տեղափոխվել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ էլ հենց սրտի վիրահատության ժամանակ մահացել է:
Մահվան հանգամանքները պարզվում են: