***
Անի Բասենցյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Նորից տեղադրում եմ Վահագն Ալեքսանյանի մոր ` որի մասին իմացել ենք իր երկրորդ անգամ միտումնավոր վերադարձից հետո, չալիկով հարվածը 1.միայնակ մոր վրա (ակցիայի մասնակից ), անվանելով "ծախված մեյմուն " , պռտված կապիկ , մասամբ նաև բարոյականին կպնող արտահայտություններ :
2. Արցախից բռնի ուժով տեղանհանված աղջկա վրա ,
3. ակցիայի այլ մասնակիցների վրա , որոնցից ևս երկուսը միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ են (մահացած) .. այլ ոչ "հյուսիսում նոր ընտանիք կազմած " :
Օսկարը կստանաք ` դերի համար 5, գաղափարի համար 0 : Թե բա` թիրախավորել»:
Դիտեք նաև՝
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից անդրադառնալով օրեր առաջ «Սրբազան պայքար»-ի ակտիվիստների ու իր մոր միջև տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց. «Հայր և որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են 70-ն անց մորս, շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանան... Պարոնայք Ռոբերտ և Լևոն Քոչարյաններ, մենք՝ հայերս, բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք, քրիստոնեական արժեքների պղծումը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մեզ համար անընդունելիւ է: Մենք՝ հայերս, ծնողապաշտ ենք, մայրը մեզ համար սրբություն է, մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ, առողջություն ենք մաղթում, առողջություն եմ մաղթում տիկին Բելլային.... Ամբողջ ամիս, տարի, հինգ տարի, էս ամբիոնից դիմացներիդ կանգնած եմ, բան ունեք ասելու՝ եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգու-լավազ ուղարկեք»: |