▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից շքանշանների մասին

Երէկ գիշեր Հայաստանի Մինիստրների խորհրդում նախագահ Ս․Կարապետյանը զեկուցեր է «Շքանշանային վիճակը Հայաստանում» նյութի մասին։

Սոսկալի անփութություն․․․ Ալավերդիի շրջկոմը երեք ամսով ուշացուցեր է երկու բազմազավակ մայրերու շքանշաններու հանձնումը, որի հետևանքով դադրեցուցեր են ծնելէ։ Կոլխոզի վեց հովիվ, որոց ոչխարները զույգ գառներ են ծներ՝ ամբողջ հիսուն օր պտտեր են առանց շքանշանի, որու հետևանոք զույգ ծնունդները համարյա դադրեր են հոտին մէջ, սոցիալիստական անասնապահությանը պատճառելով լուրջ վնաս։

- Որպիսի՜ անխղճություն, մարդկանց ամիսներով անշքանշան թողնել, երբ մեր պահեստները կպայթեն շքանշանէն, - կեզրափակի զեկուցողը։

Ապա Մինիստրներու խորհուրդը կանցնի նոր ձևի շքանշաններու պրոյեկտի քննությանը։ Ըստ այդ պրոյեկտի շքանշաններ պիտի շինվեն հետևյալ նմուշներով։

Առաջին կարգի շքանշան՝ Լենինը աչքերը փակած (քնած իհարկէ, վասնզի անմահ է)։
Երկրորդ կարգի՝ Լենինը աչքերը բացած՝ հորանջելիս։

Հետզհետէ ըստ կարգի՝ Լենինը անլվա, Լենինը լվացված, ամբիոնի վրա, զայրացած և կռուփը սեղմած։

Չորրորդ կարգի շքանշանի վրա՝ Լենինը ավելի զայրացած, հինգերորդին վրա ինքն իրմէ ելած, վեցերորդ կարգի վրա՝ Լենինը խելագարված։

Եթէ երբևիցէ ինձի հաջողվի սովի և տկլորության ֆրոնտում հերոսի կոչում ստանալ, պիտի գերադասէի վերջին տեսակի շքանշանը կրել կրծքիս՝ «Լենինը խելագար»։ Վասնզի, եթէ մէկը իր մտավոր առողջությանը ժամանակ միայն ավեր կգործէ, խելագարվելիս անպայման պիտի շինարարությամբ զբաղվէ։ Խելագարները սիստեմատիկ չարության ընդունակ չեն սովորաբար, անոնք չարության հետ միասին հաճախ պատահմամբ բարիք կգործեն․․․


Լեռ Կամսար, 1947թ․, "Չապրած օրեր"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more